ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանության ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ.

Anvtangutyan

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնա­խումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը»:

Որոշման համաձայն՝ ղեկավարելու եմ Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբը:

Հանձնախմբի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարե­փոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:

Ձեզ կհետաքրքրի...