Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Droshi guyner

Ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի պետական դրոշի գույներով:

«Այս պայքարում մենք ձեր կողքին ենք: Միասին կհաղթահարենք այս համավարակը»,- Վրաստանն այս ուղերձն է հղում Հայաստանին:

Ի նշան աջակցության, նախորդ օրերի ընթացքում, Թբիլիսիի հեռուստաաշտարակը խորհրդանշորեն լուսավորվել է Իտալիայի, Իսպանիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ադրբեջանի դրոշների գույներով:

Ձեզ կհետաքրքրի...