Բիզնեսին հարկային արտոնություններ տալու մասին նախագծերն ընդունվեցին միաձայն․ երկրորդ ընթերցումը՝ երեկոյան

Biznes

Ազգային ժողովն արտահերթ նիստում 111 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախագիծը։

Բաբկեն Թունյանը նշեց, որ 24-ժամյա ռեժիմի առաջարկը հետ է վերցնում։

«Ավելի լավ է՝ առաջին ընթերցմամբ ընդունենք, ու մենք ինքներս մեզ ժամանակ տանք մի շաբաթ, տասը օրվա ընթացքում առաջարկները մի անգամ էլ քննարկելու ու լրամշակելու։ Սա շատ հրատապ չէ»,- ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 109 կողմ ձայնով։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ կա 3 ժամ գրավոր առաջարկությունների համար, և 3 ժամը լրանալուն պես տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որից հետո խորհրդարանը կշարունակի հարցերը քննարկել երկրորդ ընթերցմամբ։

Ձեզ կհետաքրքրի...