Սպիտակ տան մոտ անցկացվել է բուժքույրերի բողոքի ցույցը.
Սպիտակ տան մոտ անցկացվել է բուժքույրերի բողոքի ցույցը: Ցուցարարները տեղի և դաշնային իշխանությանը կոչ են արել կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմին ապահովել պաշտպանող միջոցներով:
«Եթե իշխանությունը մեզ չպաշտպանի, մենք չենք կարողանա պաշտպանել պացիենտներին»,- հայտարարում են ցույցի մասնակից բուժքույրերը:
Ցույցի մասնակիցները ձեռքում ունեցել են այն բժիշկների և բուժքույրերի լուսանկարները, որոնք զոհվել են համավարակի ժամանակ:
Ցույցի կազմակերպիչն է բուժքույրերի միությունը, որի կազմում է 150 000 բուժքույր: