Չբացահայտված աղմկահարույց մահացու վրաերթ.16 տարի է բոյկոտում են վրաերթի զոհ դարձած Աշոտ Մելիքսեթյանի հարազատները գործը բացահայտելու համար.

Vraert

Աշոտ  Ստեփանի  Մելիքսեթյան ,ծնվ 28.11.1983
Աշխատում էր  Շենգավիթի  վարչական շրջանի  Բագրատունյանց  փողոցի   նախկին <<MAGIC>>գիշերային ակումբում որպես  DJ։
2004 թ -մայիսի 13-գիշերը լույս 14-առավոտ  ժամը 4-4:30-ի  սահմաններում, աշխատանքից  տուն  վերադառնալու ժամանակ, փողոցը  անցնելիս  ենթարկվում է  վրաերթի, չափից  ավել   արագ  սլացող   սպիտակ  նիվա  մակնիշի  ավտոմեքենայի  կողմից։ Մեքենայի  ուժգին հարվածը Աշոտին շպրտում է  30-35  մետր   այնկողմ։ Դեպքի  վայրում եղել է  տաքսու  վարորդ , որը  ցավոք  սրտի մի  քանի  տարի  առաջ  հիվանդության պատճառով  մահացել է։  Աշոտի  հարազատների  ներկայացրածով  ականատես տաքսու  վարորդը  հասցրել է  ֆիքսել  Աշոտին հարվածող  նիվայի  ավտոհամարանիշից երկուսը (64) թիվը։ Մոտակայքում կանգնած վկաները հասցրել են նկատել մեքենայի համարանիշի մնացած երեք թվերը։ Ըստ տաքսու վարորդի պատմածով եղել է  Սպիտակ  նիվա  64  237 կամ 273 համարանիշը։ Տաքսու վարորդը զանգել է շտապօգնութուն, որտեղ Աշոտին տեղափոխել են  Էրեբունու  բժշկակական  քաղաքային  հիվանդանոց, որտեղ  7 օր  հետո  Աշոտը  մահացել է  վերակենդանացման  բաժնմունքումում։ Ականատես  տաքսու  վարորդը   ասել էր,  որ  նիվային  հետապնդում  էր   ՃՈ մեքենան։ Աշոտի  հարազատները պատմում են  , որ  գործը  վարում էր  ՃՈ հետաքննչականի  քննիչ’ Արկադի  Մարգարյանը  և Շենգավիթի  բաժնի օպերատիվ հետախուզչական խումբը։  Նշեմ որ, Աշոտի ավագ  եղբայրը` Համլետ  Մելիքսեթյանը  աշխատում էր  Շենգավիթի  Շրջանի  Ոստիկանությունում  ։ Սակայն  դեպքը  կատարվելուց  հետո  Համլետի  պատմածով  իր  ղեկավարությունը  ստեղծեց  այնպիսի  իրավիճակ, որ Համլետը   դուրս  գար  աշխատանքից։  Ցավոք  այդպես էլ   եղավ, Համլետը հեռացավ աշխատանքից, որպեսզի  չկարողանա  տեղեկանալ  գործի  ընդացքին  և  չկարողանա  միջոցներ  ձեռնարկել  ինքնուրույն  բացահայտել  գործը։ Աշոտի  մայրը`տիկին  Լարիսան  պատմում է,  որ դիմել է  նամակներով  տարբեր  ատյաններ, բայց  ապարդյուն , մինչ  այսօր  գործը չի  բացահայտվել,  կոծկեցին  փափուկ  բարձը   գլխների  տակ  դնելով։ Աշոտի  եղբայրը, որը  այդ  ժամանակ  աշխատում էր  շենգավիթի  բաժնում, նշեց, որ  այն տարածքը  որտեղ տեղի է  ունեցել  վրաերթը, սպասարկել է  Շենգավիթի  ոստիկանության  քրեական հետախուզության բաժնի  օպեռ` Քոչարյան Մանվելը, որը ներկայիս  աշխատում է  Հայ  էլեկտրո  գարծարանում, որպես  պահակապետ։ Այդ գործով Քոչարյան Մանվելի   գործընկերը  եղել  Մանթաշյան Արշակը։ Տվյալ  պատահարի  մասին  հրապարակվել է  նաև  4-րդ  իշխանության  424 համարի  թերթում, 2004 թ-ի  նոյեմբերի 23-ին։ Համլետ  Մելիքսեթյանը, որը հանդիսանում է  մահացածի  եղբայրը, պատմեց,  որ  վկաներից մեկը  եղել  է նույն ակումբի  պարուհիներից  մեկը, ոմն  Անուշիկ, որին ոստիկանության բաժանմունքում կտտանքների  ու  ծեծի  միջոցով   ստիպել են, որ իր ցուցմունքում  գրի  ոչ թե  սպիտակ  նիվա , այլ  ջիպանման  մեքենա։ Աշոտի  մայրիկի  ու  եղբոր  ներքին  համոզմամբ քրեական գործը  կոծկեցին  կամ  փողի  դիմաց, կամ  լավ  վերևների  հրամանով։ Այժմ  մայրը’ տիկին Լարիսան  նամակ է  գրել   ՀՀ  Վարչապետ  Նիկոլ Փաշինյանին , որպեսզի  իր  հսկողության ներքո  գործը  վերաբացվի  և  գործը  բացահայտվի։
Նաև  քաղաքի գլխավոր դատախազին:
pastatxter

Ձեզ կհետաքրքրի...