Կառավարությունը բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ է ոչնչացրել.

Shat xndirner

Հայաստանի կառավարությունը բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ դրա մասին վկայում են անգամ թվային ցուցանիշները։

«2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018 թվականի նկատմամբ աճը կազմել է 37,4 տոկոս։ Ցանկի հարյուր խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2018 թվականի մակարդակը գերազանցում է մոտ 40 միլիարդ դրամով», — Ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այս թվերը շատ խոսուն ցուցանիշներ են։ «Բայց մենք, այնուամենայնիվ, գումարները ծախսելիս պետք է յոթ չափենք, մեկ կտրենք հասկանալու համար՝ գումարը արդյոք ճիշտ տեղում ենք ներդնում», — նշեց վարչապետը՝ հավելելով, որ չլուծված հարցերն այնքան շատ են, որ երբեմն պետք է ավելի հասցեական ու ավելի կարճ որոշում կայացնել՝ հետագայի համար ավելի ռազմավարական լուծումների միտմամբ:

2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ հազար խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 246 միլիարդ դրամ։

Ձեզ կհետաքրքրի...