30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բաժանորդների գազամատակարարումը կդադարեցվի չվճարելու դեպքում

Gazprom

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ 3-օրյա ժամկետում սպառած գազի դիմաց վճարումներ չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը։

«Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում  չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Ձեզ կհետաքրքրի...