Հայաստանի մարզպետներն ու Երևանի քաղաքապետ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանի մարզպետներն ու Երևանի քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Նրանք առանձին առանձին մոտենում են հուշահամալիրին եւ կարմիր վարդեր դնում անմար կրակի մոտ:
Բացի նրանցից ծաղիկներ է խոնարհում նաեւ Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանսյանը:
Ավարտին բոլորը շրջանաձեւ կանգնում են անմար կրակի մոտ:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն՝ Ծիծեռնակաբերդում
Երևանի քաղաքապետը և 10 մարզպետները, Արցախի ներկայացուցիչն ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմահ զոհերի հիշատակին։Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության խոնարհումը՝ մեկ տեսանյութում։
Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Пятница, 24 апреля 2020 г.