«Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի». Սոլովյովի գրառումը Հայոց ցեղասպանության մասին
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ինստագրամի իր էջում հրապարակել է անմոռուկի լուսանկար։
«Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-րդ տարին է։ Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի»,- իր հրապարակմանը կից գրել է Սոլովյովը։
Հեռուստահաղորդավարը բազմաթիվ անգամներ է խոսել Հայաստանի նկատմամբ ունեցած իր սիրո մասին և իր հաղորդումներից մեկի ժամանակ էլ անդրադարձել է այդ հարցին ու նույնիսկ հիշել ու հավելել է, որ հայերը կոտորոծի ժամանակ փրկել են հրեա ժողովրդին։
Սոլովյանը նաև կարծիք է հայտնել, որ Իսրայելն անպայման պետք է ճանաչի Օսմայնայն կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը։