Կասկադյորական ավտովթար Երևանում. Բագրևանդ թաղամասում Ford Mustang-ը մխրճվել է «Ռոյալ Արմենիա» ռեստորանային համալիրի տարածք՝ կոտրելով դռներ և ապակիներ.

Երեկ՝ ապրիլի 25-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում, Ford Mustang մակնիշի 36 TC 158 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Բագրևանդ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել «Ռոյալ Արմենիա» հյուրանոցային համալիր տարածք՝ կոտրելով դուռն ու ապակիները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Սակայն ռեստորանային համալիրին պատճառվել է նյութական վնաս: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են ՃՈ տեսուչները: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 48-ամյա Վահան Ենոքյանի անվամբ:

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

 

Ձեզ կհետաքրքրի...