Ջոն Բայդենը խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. The Hill

xostacel er

Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը խոստացել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում: Քայլ, որից երկրի նախկին նախագահները տարիներ շարունակ խուսափել են:

«Եթե մենք չճանաչենք, չոգեկոչենք ու մեր երեխաներին չսովորեցնենք ցեղասպանության մասին, ապա «Այլևս երբեք» արտահայտությունը կորցնում է իմաստը»:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, մասնավորապես, գրել է.

«Ընտրվելու դեպքում խոստանում եմ աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը և իմ նախագահության տարիներին համամարդկային իրավունքների պաշտպանությունը դարձնել առաջնահերթություն»:

Hill-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հայտարարության մեջ հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածներից մեկը», իսկ երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման, չնայած  նախընտրական խոստմանը, հայերի կոտորածը երբեք ցեղասպանություն չի անվանել:

Անցյալ տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատն ընդունել էին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, սակայն Թրամփի վարչակազմը հավանության չէր արժանացրել փաստաթուղթը:

ԱՄՆ նախկին իշխանությունները խուսափել են հայերի կոտորածը ցեղասպանություն կոչելուց՝ վախենալով փչացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ:

Ձեզ կհետաքրքրի...