Հյուսիսային Կորեայից հերքում են Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրերը.

Buys chi

Բարեկամության կորեական ասոցիացիայի ղեկավար և Հյուսիսային Կորեայի մշակութային կապերի հարցերով կոմիտեի հատուկ ներկայացուցիչ Ալեխանդրո Կաո դե Բենոսը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան մասին հաղորդումը անվանել է կեղծ:

Այս մասին տեղեկանում ենք Bloomberg-ից:

«Մեր մարշալ Կիմ Չեն Ընի առողջական ծանր վիճակի մասին տեղեկատվությունը կեղծ է և չարամիտ»,- հայտարարել է դիվանագետը գործակալությանը:
Մինչ այդ, ամերիկյան ԶԼՆ-ները նշել էին, որ 36-ամյա պաշտոնյան  ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում սիրտ-անոթային վիրահատությունից հետո: Կիմ Չեն Ընը մոլի ծխող էր։

Հոնկոնգի HKSTV արբանյակային հեռարձակման ընկերության փոխնախագահ Ցին Ֆենը Weibo սոցիալական ցանցի իր էջում հաղորդել էր Կիմ Չեն Ընի մահվան մասին: Նրա խոսքով` այդ տեղեկությունը հաստատել է Հյուսիսային Կորեայի «հեղինակավոր» աղբյուրը:

Ձեզ կհետաքրքրի...