ԱՄՆ-ից ներմուծված էլեկտրոնային սիգարետի 50 մուշտուկում «հաշիշի յուղ» թմրանյութ է եղել. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։
Մասնավորապես՝ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում զննության է ենթարկվել ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է էլեկտրոնային սիգարետի համար նախատեսված 50 մուշտուկ` յուրաքանչյուրը լցված «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութի նմանվող դարչնագույն զանգվածով:
Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությանը: