Կիրականացվի Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ
Middle East Airlines ավիաընկերությունը մայիսի 4-ին իրականացնելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ:
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ապրիլի 29-ը՝ անհրաժեշտ պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, միայն ինչից հետո հնարավոր կլինի ավիատոմսեր ձեռք բերել Middle East Airlines ընկերության գրասենյակներից:
Դեսպանությունում գրանցվելու համար խնդրում ենք անձնագրային տվյալներն ուղարկել armconsulatelebanon@mfa.am էլ. փոստին կամ դեսպանության թեժ գծին՝ + 961 3 157 305 հեռախոսահամարի whatsapp հավելվածով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Լիբանանում ՀՀ դեսպանությունը հիշեցնում, որ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում:
Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 «թեժ գծի» հեռախոսահամարով: