32-ամյա տղամարդը, բժշկական դիմակ ու ձեռնոց հագած, փախել է Նուբարաշենի հոգեբուժարանից

Paxust

Ապրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ժամը 16:20-ի սահմանում նշված կենտրոնի թիվ 3 հատուկ հսկողության բաժանմունքից փախուստի է դիմել Իջևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արման Մանուկյանը: Վերջինս դատարանի որոշմամբ տեղավորված է եղել հատուկ հսկողության բաժանմունքում և փախուստի է դիմել զբոսնելու ժամանակ:

Նշվում է, որ նա ժամեր անց Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակիցների կողմից բռնվել է Նուբարաշենի խճուղում, և նրան հազիվ են հոգեբուժարանի ծառայողները ճանաչել, քանի որ եղել է բժշկական դիմակով և անվտանգության ձեռնոցներով:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ձեզ կհետաքրքրի...