Վարչապետի մամուլի խոսնակն արձագանքել է Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահի հայտարարությանը

Mane

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությանն այն մասին, թե «երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի  պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»։ Վարչապետի մամուլի խոսնակը Գուրգեն Խաչատրյանի հայտարարությանն արձագանքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից եւ ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը:

Ձեզ կհետաքրքրի...