Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի բնակավայրերը. 3 խաղաղ բնակիչ է զոհվել, կա 4 վիրավոր (լուսանկարներ)

Israel vs Siryia

Իսրայելն այսօր հրթիռակոծել է Սիրիայի տարածքը՝ թիրախավորելով բնակավայրեր: DW պարբերականը հայտնում է, որ իսրայելական օդուժի ավիահարվածներն ուղղված են եղել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի եւ շրջակա բնակավայրերի ուղղությամբ: Ավիահարվածների հետեւանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ, եւս 4 հոգի՝ այդ թվում մանկահասակ 1 երեխա, վիրավորումներ են ստացել՝ հրթիռների արձակած բեկորների հետեւանքով:

Սիրիական SANA գործակալությունն էլ հայտնում է, որ հարվածները հասցվել են Լիբանանի օդային տարածքից, իսրայելական հրթիռների մեծ մասը հաջողվել է որսալ:

Գործակալությունը հրապարակել է կադրեր, որտեղ ցուցադրվում են սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից որսված հրթիռները Դամասկոսում: Իսրայելական բանակի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել սիրիական կողմի հաղորդագրությունները ավիահարձակման մասին:

Rmbakocel e

Միաժամանակ, ըստ «Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խորհուրդ» (SOHR) իրավապաշտպան կազմակերպության, Իսրայելական հրթիռային հարվածների թիրախը եղել են իրանամետ կազմավորումների  եւ Դամասկոսից հարավ գտնվող լիբանանյան

SANA-ն նաեւ հայտնում է, որ իսրայելական օդուժի հարձակումը եղել է վաղ առավոտյան, Դամասկոսի շրջանի Ալ-Հաջիրա եւ Ալ-Ադլիյա բնակավայրերի վրա: Շրջանի նահանգապետ Քունեյթրա Հումամ Դբեյատը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ալ-Հաջիրա բնակավայրի վնասների ուսումնասիրությամբ պարզվել է՝ իսրայելական ագրեսիան ծրագրված է հարվածներ հասցրել գյուղի բնակելի հատվածի ուղղությամբ, ինչն էլ հանգեցրել է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի եւ վիրավորների: Զոհվածերը տեղաբնակ մի ընտանիքի անդամներ են՝ ամուսինը 2 կանանց հետ, վիրավորները, այդ թվում՝ երեխան, մեկ այլ ընտանիքի անդամներ են: Նշենք, որ Ալ-Հաջիրա գյուղի բնակիչները 1967 թվականից օկուպացված սիրիական Գոլան բնակավայրից տեղահանված փախստականներ են, որոնք ավելի վաղ ենթարկվել են ահաբեկչական խմբավորումների հարձակումների ու հալածանքների:

Դամասկոսի նահանգապետ Ալյայա Իբրահիմն էլ լրատվամիջոցներին հայտնել է, որ տուժածները տեղափոխվել են Դամասկոսի «Ալ-Մուջթահեդ» հիվանդանոց: Հրթիռների մեծ մասը հաջողվել է որսալ ու խոցել:

«Հեզբոլլահ» շարժման դիրքերը: SOHR-ի տվյալներով, բացի հիշատակված զոհերի թվից, մահացել է հիշյալ խմբավորման 4 զինյալ եւս:

2011-ից, Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարյուրավոր թռիչքներ են իրականացրել սիրիական զորքերի և դաշնակից պրոիրանական ուժերի օբյեկտների ուղղությամբ, կատարել հետախուզություն: Նման գործողություններով Իսրայելը փորձում է կանխել Սիրիայում իր երդվյալ թշնամու՝ Իրանի դիրքերի ամրապնդումը:

Հիշեցնենք, իսրայելական օդուժը Սիրիայի տարածքը ավիահարձակման էր ենթարկել նաեւ փետրվարին: Սիրիայի պաշտոնական լրատվամիջոցները հայտարարել էին 23 զոհի մասին, որոնց թվում էրին սիրիացի եւ օտարերկրացի զինվորականներ, վիրավորում էր ստացել 8 զինվոր: Այդ ժամանակ հայտարարվեց, որ իսրայելական հարձակումն ամբողջապես չի իրականացել, քանի որ Դամասկոսին հաջողվել է որսալ արձակված հրթիռների մեծ մասը՝ նախքան թիրախներին մոտենալը: Այդ հարձակման ժամանակ, սակայն, թիրախավորվել էին Դամասկոսի շրջակայքում գտնվող զինվորականների դիրքերը, դրանք հրթիռակոծվել էին շուրջ կես ժամ շարունակ: Ավիահարվածները հասցվել էին Գազայի հատվածից:

Իսրայելական բանակը Սիրիայի տարածքը հրթիռակոծել էր հենց այն պահին, երբ 172 ուղեւորներով՝ վայրէջք էր կատարում Իրանի մայրաքաղաք Թեհրանից ժամանած ուղևորատար ինքնաթիռը: Օդանավի անձնակազմին հրաշքով է հաջողվել փոխել ինքնաթիռի ուղղությունը: Մարդատար ինքնաթիռն ստիպված է եղել վայրէջք կատարել ռուսական ավիաբազայի տարածքում գտնվող «Հմեյնիմ» օդանավակայանում: Իսրայելական օդուժի F-16 4 կործանիչները հրթիռակոծել էին Սիրիայի օդային տարածքը՝ Դամասկոսի շրջանում, «օդ-ցամաք» տիպի 8 հրթիռներով:

Հիշեցնենք նաեւ, որ դեռ փետրվարինՍիրիան սպառնացել էր  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ եթե վերջինս համապատասխան քայլեր չձեռնարկի Իսրայելի՝ սիրիական տարածքների նկատմամբ հարվածների առնչությամբ, ապա իրենք խոստանում են հրթիռակոծել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի օդանավակայանը:

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...