ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարձակման դեպքով 3 անձ բերման է ենթարկվել

Hardzakvoxner

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարձակման դեպքով 3 անձ բերման է ենթարկվել։ Այս մասին քիչ առաջ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանությունից։ Մեր տեղեկություններով, բերման ենթարկվածների թվում «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանն է, որն այնուհետեւ տեղափոխվել է հիվանդանոց։

Հիշեցնենք, որ այսօր «Մալիբու» այգում հարձակման էր ենթարկվել ՀՀ ԱԺ փոխնախագահը: Վեճը սկսվել է Արթուր Դանիելյանից, որը այգում զբոսնող Սիմոնյանին սեռական հայհոյանքներ է տվել, վերջինս հարվածել է նրան, սկսվել է ծեծկռտուք։

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...