Հուժկու պայթյուն Սիրիայում. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ. ТАСС

Paytyun

 Խոշոր ահաբեկչություն Սիրիայի Աֆրին քաղաքում: Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ արաբական երկրում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է 35 մարդ՝ գրում է ТАСС-ը:

«Սիրիայի Աֆրինում Քրդստանի աշխատավորական կուսակցության և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» կազմակերպած ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 35 խաղաղ բնակիչ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է»:

Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ պայթեցվել է ականապատ ավտոցիստեռնը:

Ձեզ կհետաքրքրի...