Խոշոր ավտովթար Կոտայքում․ 1 մարդ տեղում մահացել է, 4-ը՝ վնասվածք ստացել

Vtar

Խոշոր ու ողբերգական հետեւանքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ այսօր՝ ժամը 19-ի սահմանում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen և Niva մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել։ Բախումից Niva-ն կողաշրջվել է: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները:  Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ձեզ կհետաքրքրի...