Խորհրդարանն ընդունեց «ՀՀ 2020 թվականի պետբյուջեի մասին» օրենքում փոփոխություն անելու մասին

Yndunec

Խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Ըստ նախագծի՝ կորոնավիրուսի տարածման զսպման հետևանքով կիրառվող սահմանափակումների և արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերին հակազդելու նպատակով առաջարկվում է կիրառել 150 մլրդ դրամի աջակցության փաթեթ: Սրա հետևանքով 2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով։ Նախագծին դեմ քվեարկեց ԼՀ խմբակցությունը։

Աջակցության փաթեթից 25-ական մլրդ դրամ կուղղվի ձեռնարկություններին և սոցիալական աջակցության ծրագրերին, 80 մլրդ դրամ՝ տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերին, և 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ, որն անհրաժեշտ կլինի վերաբաշխումներ անելու համար:

Տնտեսական անկման պայմաններում գնահատվել է` 2020 թվականիին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը, ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կհասնի ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...