Ուժային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ այս պահին շրջափակել են Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարաններից մեկը. ArmDaily
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին ուժային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ շրջափակել են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարաններից մեկը: Խոսքը, մասնավորապես, Երիտասարդական մետրոյի դիմաց գտնվող շենքի մասին է, որտեղ գտնվում է HSBC բանկը: Ըստ ամենայնի նրանք խուզարկություն են իրականացնում: Տեղեկությունը հնարավոր չեղավ ճշտել ոչ փաստաբաններից, ոչ էլ իրավապահներից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Չի բացառվում, որ այս գործողությունը կապ ունենա հենց դրա հետ: