Նյու Յորքում հայտնաբերվել են տասնյակ դիերով լի բեռնատարներ. New York Times

tasnyak diakner

Մի քանի տասնյակ մարմիններով բեռնատարներ են հայտնաբերվել Նյու Յորքի Բրուքլինի թաղման բյուրոյի մերձակայքում, հայտնում է New York Times-ը:

Հարևան տների բնակիչները բողոքել են ոստիկանությանը տհաճ հոտից: Ժամանելով այնտեղ իրավապահները գտել են տասնյակ քայքայվող մարմիններով բեռնատարներ:

Պաշտոնյաներից մեկը պատմել է, որ թաղման բյուրոն սկսել է դիակները պահել բեռնատարներում, այն բանից հետո, երբ սառեցնող խցիկները դադարել են աշխատել: Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք այդ մարդիկ կարող էին վարակված լինել կորոնավիրուսով:

NYT-ը նշել է, որ հուղարկավորությամբ զբաղվող կազմակերպությունները մեծապես ծանրաբեռնված են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի աճի պատճառով:

CNN-ը կոնկրետացնում է, որ խոսքը չորս բեռնատարի մասին է, որոնցում հայտնաբերվել է 60 դի, բեռնատարներից առնվազն մեկում սառցախցիկ չի եղել:

Քաղաքը մի քանի շաբաթ է՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային բռնկման էպիկենտրոնն է համարվում:

 

 

 

 

radio aurora

Ձեզ կհետաքրքրի...