Վենեսուելայի բանտից փախուստն ավարտվել է ավելի քան 40 մարդու մահվամբ. El Nacional
Վենեսուելայի հյուսիսարևմտյան Գուանարե քաղաքում կալանավորները հարձակվել են բանտապահների վրա ու փորձել փախուստի դիմել, որի հետևանքով մահացել է չորս տասնյակից ավելի մարդ, կա 50 վիրավոր: Այս մասին հայտնում է El Nacional-ը՝ հղում կատարելով ոստիկանության աղբյուրներին:
Հայտնի է դարձել, որ Վենեսուելայի ազգային գվարդիայի ծառայողները կրակել են բանտարկյալների ուղղությամբ, երբ վերջիններս փորձել են փախուստի դիմել կալանավայրից:
Տուժածների մեջ կան նաև բանտի աշխատակիցներ, այդ թվում՝ հաստատության տնօրենը՝ դանակի մի քանի հարվածներից:
Վենեսուելայի ուղղիչ գաղութում նաև պայթյուններ են որոտացել: