Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը
Մայիսի 3-ին, ժամը 20:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Պեմզաշեն–Մարալիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մեքենան այրվում է Արթիկ-Մարալիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին, մարվել՝ 21:26-ին: Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ և սրահը՝ մասամբ: