Հայաստանում հաստատված ժողովրդավարական կայունությանը ոչինչ չի սպառնում․ Նիկոլ Փաշինյան

Joxovurdavarutyun

ANC (HAK) holds a rally

 Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի մայիսից ի վեր հաստատված է ժողովրդավարական կայունություն։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը կայուն ժողովրդավարական պետություն է։ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունում շատ երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն։ Եվ ավտորիտար կայունության ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն կարող է թողնել անկայունության տպավորություն։ Բայց ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդավարական կայունություն, հաստատված է ժողովրդական և ժողովրդավարական իշխանություն, և Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական կայունությանը ոչինչ չի սպառնում։ Պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որը ի վիճակի լինի խաթարել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական կայունությունը, որը ի վիճակի լինի կասկածի տակ դնել 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը»,- ասաց նա։

ՀՀ վարչապետը հավելեց՝ «2019 թվականին բոլոր միջազգային ժողովրդավարական ինդեքսներում ՀՀ-ն արձանագրել է տպավորիչ անգամներով աճ` միջազգային ժողովրդավարական հանրության հետնախորշերից տեղափոխվելով միջազգային ժողովրդավարական հանրության առաջնաբեմ»։

Ձեզ կհետաքրքրի...