Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել.

Kalanavorel

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը կկալանավորվի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյուշա Գաբրիելյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը. այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանին Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը):

Ձեզ կհետաքրքրի...