Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում շինարարությունը կվերսկսվի.
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինաշխատանքներ իրականացնող կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերությունը շարունակում է նշված ճանապարհահատվածում բացակայող ճանապարհային նշանների վերատեղադրման աշխատանքները։
Թալին-Լանջիկ հատվածում վերջին օրերին վերատեղադրվել են մոտ 50 ճանապարհային նշան և անվտանգության այլ տարրեր։ Շարունակվում են նաև ճանապարհն աղբից մաքրելու աշխատանքները։
Նշենք նաև‚ որ առաջիկա օրերին, երբ եղանակային պայմանների բարելավվեն, ընկերությունը Տրանշ-3-ում կվերսկսի փոսային նորոգման աշխատանքները։