Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Մայիսի 6-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Freightliner» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Յուրի Բ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոճանապարհը փակվել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից: