Գազի արտահոսք Հնդկաստանի քիմիական գործարանում. կան զոհեր ու հարյուրավոր տուժածներ. Reuters
Հնդկաստանի հարավային նահանգներից մեկի քիմիական գործարանում թունավոր գազի արտահոսքից մահացել է 9 մարդ: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները հոսպիտալացրել են 300-400 մարդու: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալութունը: Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները հարևանությամբ գտնվող շրջաններից տարհանել են հարյուրավոր բնակիչների:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ թունավոր գազի արտահոսքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ հարակից գյուղերի բնակիչները դեռևս քնած են եղել: Հայտնի է դարձել, որ հարյուրավոր մարդիկ շնչառական լուրջ խնդիրներ են ունեցել՝ կորցնելով գիտակցությունը: