Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրվել Կարեն Կարապետյանը
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրվել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նիստի օրը հայտնի է։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ նիստը կկայանա երկուշաբթի, ժամը 13-ին, և Կարեն Կարապետյանը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին։
Հիշեցնենք՝ վերջին նիստը տեղի էր ունեցել ապրիլի 27-ին։ 2015-2018 թթ. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մնացականյանն էր հանձնաժողովում։ Նիստից հետո Մնացականյանն ասել էր․
«Միանշանակ, պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է։ Իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, այնքան անելիքներն ավելի շատ են։ Ապրիլյան քառօրյայի ընթացքում 100-ից ավելի զոհ չի եղել, ապրիլի 2-ից մինչև 5-ը եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող են եղել»։