ՀՌՀ-ն կհատկացնի 10 տեղ բուժաշխատողների դիմորդ երեխաներին
Հայ-Ռուսական համալսարանը որոշում է կայացրել COVID-19 համավարակի դեմ պայքարող և մեր կյանքերը փրկող բուժաշխատողների երեխաներին համալսարանի հաշվին հատկացնել 10 տեղ՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության համար՝ դիմորդի ընտրած ուղղությունով։
ՀՌՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդունելության մրցույթը վերոնշյալ տեղերի համար կիրականացվի առանձին ընթացակարգով։