Սյունիքում 25–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի

Vraert

  Մայիսի 5–ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, Քաջարան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ռոբերտ Ղահրամանովն իր վարած Chevrolet Niva մակնիշի 200 QQ 01 համարանիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Ժորա Մ-ին։ Այս մասին հայտնում է Shsmshyan.com–ը։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Ղահրամանովն աշխատում է «Աժդանակ» ՍՊԸ-ում՝ որպես ծառայության պետ, իսկ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Քաջարանի թիվ 1 դպրոցում։

 

Ձեզ կհետաքրքրի...