Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոնդ Մարուքյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Զրույցը տեղի է ունեցել 40 րոպե առաջ: Թե ինչի մասին են խոսել վարչապետը եւ խորհրդարանական խմբակցության ղեկավարը, հայտնի չէ: