Փլուզում Վանաձոր քաղաքում.
Մայիսի 7-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի վերջնամասում՝ ավտոտնակների մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 85 տան մոտակայքում փլուզվել է ավտոճանապարհի հարակից արգելապատնեշը (մոտ 5 մ):
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը։