Կոտայքում Հայրենական պատերազմի մասնակից 11 վետերաններին խորհրդանշական նվերներ կհանձնվեն

Kotayq

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհավորելով վետերաններին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։

«Սիրելի՛ վետերաններ, սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմում տարած փառավոր հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։

Ֆաշիստական ոճրագործության դեմ պայքարը միավորեց ժողովուրդներին, և այդ միահամուռ պայքարում անուրանալի է հայ ժողովրդի ավանդը։
Այսօր մենք տարիների հեռվից նույն խորին երախտագիտությամբ և ակնածանքով ենք հիշում նացիզմի դեմ հաղթանակ տարած պատերազմի մասնակիցների խիզախությունը, տոկունությունն ու արիությունը:

Կոտայքում Հայրենական պատերազմի մասնակից 11 վետերան ունենք, ում երկուշաբթի օրը, հակահամաճարակային բոլոր նորմերը պահպանելով, կայցելեն խորհրդականներս և իմ կողմից խորհրդանշական նվերներ կհանձնեն։

Փառք ու պատիվ Հայրենական Մեծ պատերազմի բոլոր մասնակիցներին, վետերաններին և մեծ խոնարհում բոլոր ընկածներին:

Ձեզ կհետաքրքրի...