Իրանը դիմել է ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել միջուկային գործարքից դուրս գալու համար.

MAK

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ միջուկային գործարքից դուրս գալու համար Միացյալ Նահանգներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«ՄԱԿ-ը պետք է անմիջապես քննարկեր Միացյալ Նահանգներին պատասխանատվության ենթարկելու հարցը՝ կոչ անելով այդ երկրի կառավարությանը պատասխանատվություն կրել ՄԱԿ-ի կանոնակարգի ու միջազգային նորմերի ակնհայտ խախտմանը հանգեցրած հետևանքների համար»,- հայտնել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆի խոսքով՝ եկել է ժամանակը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երաշխավորի միջուկային համաձայնագրի բոլորի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը:

Ձեզ կհետաքրքրի...