Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին
Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը: ՌԴ Կառավարության նախագահի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս հանդիսավոր օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում ռուսաստանցիներին և հայերին, ովքեր ուս ուսի մարտնչել են ֆաշիստական զավթիչների դեմ՝ հանուն ապագա սերունդների խաղաղ կյանքի:
Վստահ եմ, որ պատերազմի բովով անցած մարտական բարեկամությունը հուսալի հիմք կծառայի ռուս-հայկական համագործակցության և գործընկերության ամրապնդման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի հետագա զարգացման համար:
Հարգելի Նիկոլ Վովայի,
խնդրում եմ Հայաստանում բնակվող վետերաններին փոխանցել խորին երախտագիտության խոսքերս, բարօրության, քաջառողջության և երկարակեցության մաղթանքներս»: