Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ.
Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակն է։
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ, որոնց կեսը՝ 314.000, չի վերադարձել ռազմաճակատից։
118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ Նելսոն Ստեփանյանը և Հովհաննես Բաղրամյանն այդ կոչմանն արժանացել են երկու անգամ:
70 հազարից ավել հայ զինվորներ պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։