Հաղթանակի 75-ամյակին նվիրված ՌԴ ավիաշոուն.
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Պուտինն ընդգծել է, որ խորհրդային զինվորի վաստակն անգնահատելի է: Նա լռության րոպե է հայտարարել՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի: Նա նշել է, որ հաղթանակի ավանդական շքերթը մայրաքաղաքում կանցկացվի «ընդլայնված և ըստ արժանվույն», երբ երկրում համաճարակաբանական իրավիճակը թույլ տա: Այնուհետև մեկնարկել է ավիաշոուն:
Հիշեցնենք, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ խաթարվել են Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումները և շքերթները: Ռուսաստանում այս տարի չի լինի ռազմական շքերթ, դրա փոխարեն երկրի տասնյակ քաղաքների վրայով կանցնեն ռազմական ավիացիայի ավելի քան 660 ինքնաթիռներ և ուղղաթիռներ: