Տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ․ վարչապետի խոսնակը հաստատում է տեղեկությունը․ Հժ

Partadir

 Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարում սահմանափակումների մեղմացման հետ մեկտեղ հնարավոր է՝ սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։

Տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրուցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Նրա խոսքերով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցը այս պահին քննարկումների փուլում է։

Նա հավելյալ տեղեկատվություն չնշեց՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռեւս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաև հաշվի առնել՝ արդյո՞ք հնարավոր է դա ապահովել։

Ձեզ կհետաքրքրի...