Հարձակման է ենթարկվել ֆեյսբուքյան էջս. ԱԺ պատգամավոր
Երեկ հարձակման է ենթարկվել ֆեյսբուքյան էջս։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը:
«Հանցագործներին հասանելի է դարձել նամակագրությունս, տեղադրվել են հղումներ։
Սա քաղաքական անբարոյականության և ստորության դրսևորում է, որն անպատիժ չի մնալու»,- գրել է պատգամավորը։