ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիլվա Համբարձումյանը մարդ է վարձել, որ հետևեն Արամ Հարությունյանին. հայտնի է նրա գտնվելու վայրը
Աղմկահարույց քրեական գործերով առանցքային Սիլվա Համբարձումյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է այժմ քննվող քրեական գործերին, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:
Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Սիլվա Համբարձումյանը հերթով սկսեց հայտարարություններ տալ նախկին պաշտոնյաների դեմ՝ նրանց մեղադրելով կաշառակերության մեջ: Նրա անունը շոշափվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի գործերով։Ինչպես նաև պնդում էր, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:
Իհարկե, Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք ստացողների ցանկն այսքանով չի սահմանափակվում, սակայն ArmLur.am-ի հետ զրույցում գործարարը ուշագրավ մանրամասներ հայտնեց: Մասնավորապես, Համբարձումյանը գիտի, թե որտեղ է գտնվում Արամ Հարությունյանը և դեռ ավելին, մարդ էր վարձել, որ հետևեին նրան: