ԱՀ ոստիկանության կողմից տեղադրվել են հատուկ անցակետեր.

Arcakh

ԱՀ ոստիկանության կողմից տեղադրվել են հատուկ անցակետեր

 Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից 2020 թվականի մայիսի 13-ից, ժամը 14:00-ից հետևյալ վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր`

▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Յանշաղ կոչվող տեղամաս տանող խաչմերուկում,
▪️ Քնարավան գյուղից Նոր Խարխափուտ տանող ճանապարհին,
▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին,
▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Քնարավան գյուղ տանող ճանապարհների խաչմերուկում:

Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների` Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար, Նոր Էրքեջ, Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Խարխափուտ, Քնարավան և Հավսաթաղ համայնքներում կանգ առնելը բացառելու և արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից սահմանվել է վերակարգեր:

ԱՀ ոստիկանության կողմից տեղադրվել են հատուկ անցակետերԱրցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության…

Опубликовано Արցախ / Տեղեկատվական շտաբ Четверг, 14 мая 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...