NASA-Ն Հրապարակել Է Մարս Մոլորակի Վրա Գոյություն Ունեցած Հնագույն Գետերի Ամենամանրկրկիտ Պատկերները

Nasa

Լուսանկարներն արվել են Mars Reconnaissance Orbiter-ի վրա տեղադրված HiRISE (High Resolution Imaging Science Experiment) տեսախցիկի միջոցով։ Ուսումնասիրությունը հրապարակվել են «Nature Communications» ամսագրում1:

Վերջին տարիներին աստղագետները գտել են բազմաթիվ ապացույցներ այն մասին, որ հնում Մարսի վրա գոյություն են ունեցել գետեր, և հետևաբար, եղել է ժամանակ, երբ Կարմիր մոլորակի վրա առկա է եղել հեղուկ ջուր: Գիտնականները կարծում են, որ այդ գետերը պարունակել են մոտավորապես նույն քանակությամբ ջուր, որքան այժմ պարունակում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը։ Իսկ թե ինչպես է այդ ջուրն անհետացել, գիտնականները դեռևս հստակ պատասխան չունեն, սակայն կան բազմաթիվ վարկածներ, օրինակ՝ պատճառ կարող էին լինել  ուժեղ և փոշոտ փոթորիկները։

Ավելի մանրամասն՝ սողմեք այստեղ

MRO-ի տեսախցիկը լուսանկարել է Նոյյան ժամանակաշրջանի ժայռակույտ (Մարսի երկրաբանական պատմության վաղ շրջան), որը ձևավորվել է ջրի ազդեցությամբ՝ մոտ 3,7 միլիարդ տարի առաջ։ Նծենք, որ այս նույն ժամանակ Երկիր մոլորակի վրա սկիզբ առավ կյանքը: Նկարներում երևում է մոտ 200մ հաստությամբ քարերի մի շերտ․ դրանք նստվածքային ապարներ են, որոնք ձևավորվել են հոսող ջրի ազդեցությամբ: Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ նման ապարների ձևավորման համար անհրաժեշտ է բավականին երկար ժամանակ։

Ավելի վաղ Գերմանիայի հարավում գտնվող Ռայսի երկնաքարի խառնարանի ուսումնասիրությունը3 թույլ է տվել գիտնականներին պարզաբանումներ անել Մարսի վրա ջրի ձևավորման գործընթացների մասին:

Հետազոտողներն առաջարկել էին Մարսի հնագույն ջրերում ալկալիության, pH-ի և ազոտի պարունակության ուսումնասիրության նոր մեթոդ՝ որպես օրինակ օգտագործելով երկնաքարի խառնարանում գտնվող ապարների ուսումնասիրությունը, քանի որ այդ խառնարանը ձևավորվել էր մոտ 15 միլիոն տարի առաջ, և այդ ժամանակաշրջանի հանքանյութերի հետքերն այնտեղ ավելի լավ են պահպանվել, քան Երկրի ցանկացած այլ վայրում:

https://www.nature.com/articles/s41467-020-15622-0

https://journals.ametsoc.org/doi/full/10.1175/JAS-D-19-0042.1

https://advances.sciencemag.org/content/6/9/eaay3440

 

Ձեզ կհետաքրքրի...