Հանրային տրանսպորտը կգործի՝ պահանջների պարտադիր կատարման պայմաններում
Հանրային տրանսպորտից օգտվելիս դիմակը պարտադիր է լինելու՝ նշեց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ չի թույլատրվելու գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը, նաև պարտադիր պայմաններ և կանոններ են դրված ախտահանման հետ կապված:
«Կա վերահսկող մարմին՝ հիմնականում համայնքային և տեսչական մարմիններն են, որոնք պետք է հետևեն այդ կանոնների պահպանմանը: Նախկինում մենք ունեցել ենք որոշակի սահմանափակումներ՝ գերբեռնվածության հետ կապված, և շատ դեպքերում այդ տրանսպորտային միջոցները ՃՈ-ի կողմից կանգնեցվում, և բոլոր անձինք իջեցվում էին: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ հանրային տրանսպորտը ամբողջությամբ բացում ենք՝ պայմանով, որի չկատարումը բերելու է որոշակի հետևանքների»,- նշեց Ավինյանը:
Անդրադառնալով տուգանքներին՝ Ավինյանը նշեց, որ դրանք սկսվում են 100 հազար դրամից: