15-ից 18մ խորությամբ տարածքները ազատել. Կոտայքի մարզպետ

Kotayqi marz

 Իմ նախաձեռնությամբ 2020 թվականի մայիսի 14-ին Կոտայքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրել են Մ-4 միջպետական ավտոճանապարհի Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհահատվածներին հարող տարածքներում առկա սպասարկման և հանրային սննդի օբյեկտները, որի արդյունքում Հրազդան, Քաղսի, Սոլակ և Չարենցավան համայնքների վարչական շրջաններում ուսումնասիրվել են թվով 30 օբյեկտներ:

➡️ Բոլորին տրվել են բանավոր հանձնարարականներ՝ մեկ շաբաթվա ընթացքում տարածքները մաքրելու, չօգտագործվող տաղավարները ապամոնտաժելու, մայրուղու երթևեկելի մասի եզրից 15-ից 18մ խորությամբ տարածքները ազատելու և վիճակի բարելավման համար: Առավել բարեկարգ վիճակում գտնվող օբյեկտների սեփականատերերին տրվել են ցուցումներ՝ վերացնել նկատված թերությունները:

❗️Նման ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ և ժամանակ առ ժամանակ կատարվելու են շրջայցեր իրավասու մարմինների ու մասնագիտական շրջանակների ներգրավմամբ:

📌Իմ նախաձեռնությամբ 2020 թվականի մայիսի 14-ին Կոտայքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի…

Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Пятница, 15 мая 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...