Կառավարությունն առաջարկում է բաց տարածքում դիմակ չկրելու համար տուգանել 10 000 դրամով

Tuganq

 ԱԺ-ն, ինչպես արդեն հայտնել ենք, արտահերթ նիստի է հրավիրել՝ քննարկելու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկուցողը՝ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, նախագծը ներկայացնելիս նշեց, որ առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, որոնց պահանջները խախտելու դեպքում առաջացնում է տուգանք նշանակել:

Ըստ նախագծի՝ բաց տարածքներում դիմակներ չկրելու համար նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, մինչդեռ առաջարկվում է դիմակ չկրելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ տասը հազար դրամ։

 

radio aurora

Ձեզ կհետաքրքրի...