Տուլայում շոգի պատճառով բժշկուհին հիվանդասենյակ է մտել թափանցիկ բժշկական հագուստով
Բուժքույրը հիվանդասենյակ է մտել թափանցիկ պաշտպանական բժշկական հագուստով։
Միջադեպը տեղի է ունեցել Տուլայի շրջանային ինֆեկցիոն հիվանդանոցի հոսպիտալում, որտեղ մեկուսացված են կորոնավիրուսով վարակված քաղաքացիները։Այս մասին հայտնում է govoritmoskva.ru-ն:
Լրատվամիջոցի տեղեկություններով ՝ բուժքույրը հագնվել է այդպես, քանի երկրում շոգ է, իսկ համազգեստով աշխատանքը շոգ պայմաններում անհնար է դառնում:
Միջադեպը բուժքույրը մեկնաբանել է, և ասել, որ ինքը չի հաշվարկել, որ բժշկական կոստյումը ամբողջովին լուսավորվելու է ։
Տեղի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ աշխատակցուհուն նկատողություն է արվել:
‹‹Բուժքրոջ նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել նկատողության տեսքով››, — նշել են գերատեսչությունից և հավելել, որ բուժանձնակազմի հետ բացատրական զրույց կիրականացվի։
Բացի այդ, հիվանդանոցում ուժեղացրել են հսկողությունը հատուկ հագուստի և անհատական պաշտպանության միջոցների օգտագործման նկատմամբ:
radio aurora