Առաջիկա շաբաթ օրն աշխատանքային է. փոխարենը կհանգստանան մայիսի…

Voch ashxatanqayin

Առաջիկա շաբաթ օրը՝ մայիսի 23-ը, աշխատանքային է: Փոխարենը մարդիկ կարող են հանգստանալ մայիսի 29-ին:

Այս մասին ՀՀ Կառավարությունը որոշում էր ընդունել դեռևս 2020 թվականի փետրվարի 21-ին՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով:

Որոշման մեջ ասվում էր, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել 2020 թվականի մայիսի 23-ը՝ շաբաթ օրը: 

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է՝ ոչ աշխատանքային հինգշաբթի։ Դրան հաջորդող ուրբաթ օրը, ոչ աշխատանքային սահմանելով, կստացվի հանգստյան չորս օր։

Ձեզ կհետաքրքրի...